Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները կառուցվող թաղամասում հետևել են հանրային ծառայողների համար նախատեսված շենքային համալիրի շինարարությանը

 

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն այցելել են Երևանի Գրիբոյեդով 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամաս: Այն բաղկացած է բազմաբնակարան բնակելի 11 մասնաշենքից, որոնցից յոթը նախատեսված է պետական ծրագրով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մոտ 80%-ով ավարտված է ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիների հիմնակմախքի կառուցումը, 75%-ով ավարտված են պետական ծրագրով նախատեսված 7 մասնաշենքերի, իսկ 55%-ով՝ բնակելի ամբողջ համալիրի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Կատարվում են միջնապատերի կառուցման և շենքերի երեսպատման աշխատանքները:

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների շրջայցերը և բնակելի շենքային համալիրի դիտարկումները կրում են պարբերական բնույթ:

«Կոմիտաս Պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով: Համալիրում նախատեսված 478 բնակարանների և ավոտակայանատեղիների բաշխումն առաջին փուլով արդեն իրականացվել է: Շինարարական աշխատանքների ավարտը և բնակարանների հանձնումը նախատեսված են 2024թ. երկրորդ կիսամյակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջիկայում «Կոմիտաս Պարկ» բնակելի թաղամասում մեկնարկելու է նաև պետական ծրագրի երկրորդ փուլը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշումը ներկա պահին դեռ շրջանառվում է: Ի դեպ, երկրորդ փուլով նախատեսվող շենքային համալիրների կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով