Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա

 

Հունիսի 14-ին, ժամը 03:59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ լճի մոտ ավազների մեջ, արգելափակվել է 2 ավտոմեքենա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Վեգաս» լողափում արգելափակումից դուրս են բերել «VAZ-2107» (վարորդ՝ Ռ․ Գ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով