ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հունիսի 14-ին, ժամը 00։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում  Սյունիքի մարզի Կապան-Տաթև ավտոճանապարհի Նորաշենիկ-Վերին Խոտանան ճանապարհահատվածը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մարդատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում ճանապարհը շրջանցել Նորաշենիկ-Ներքին Խոտանան-Վերին Խոտանան ճանապարհահատվածով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով