Փարաքարում մեքենայի մեջ պայթյուն է հնչել, մեքենան բռնկվել է․ կա զոհ

 

Արմավիրի մարզում, այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 11։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հակոբ Պողոսյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տեղեկությունների, նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

five × 1 =