«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը՝ Հայաստանում

 

Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում, այնպես էլ Երևանում (օգոստոսի 1-ին և 2-ին)՝ Ա Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ըստ երկրորդ տարբերակի՝ մասնակիցները մինչև 2022 թվականի հուլիսի 31-ը պետք է ուղարկեն 2 տեսանյութ, որոնցից մեկը՝ իտալերեն: Մրցույթի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3PZ6IV2:

Լսումների փուլից հետո ընտրված թեկնածուները սեպտեմբերի 20-ին և 21-ին կմասնակցեն կիսաեզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլ անցած թեկնածուները կմասնակցեն սեպտեմբերի 22-ին կայանալիք գալա համերգին։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը կանցկացվեն Հռոմում:

«OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մասնակցության վճարը 90 եվրո է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

14 − thirteen =