Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ, 3 վիրավոր

Այսօր, հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի  մարզում։ Այս մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը;

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 20։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Արխաշամներ կոչվող հանդամասում դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, УАЗ 469 (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան մոտ 6 մետր գլորվել և կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ջերմուկ» բժշկական կենտրոն։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։

 

Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 × 3 =