Երկրաշարժ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Երեւանում եւ Արարատի մարզում

Հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ:

Երկրաշարժը զգացվել է ք.Երևանում և Արարատի մարզում 2-3 բալ՝ ուժգնությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով