Արագած լեռան վրա մոլորված ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է

 

Հունիսի 12-ին, ժամը 15:07-ին  Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ  քաղաքացին (Մ․ Կ․՝ ծնված 2002 թ․) երեք ընկերների հետ բարձրացել է Արագած լեռը, սակայն հեռացել է ընկերներից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։50-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են քաղաքացի Մ․ Կ․-ին և մոտեցրել Քարի լճի մոտ գտնվող իր արշավախմբին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով