Կասյանովը,Չուբայիսը և մի շարք այլ օլիգարխներ փաստացի փախան Ռուսաստանից.Վահան  Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը ֆեյսբուքի  իր  էջում  գրում  է
Տարիներ շարունակ նրանց նմանները հարստացել են և փորձել պետական լծակները օգտագործել սեփական բիզնեսները զարգացնելու համար:Այժմ աննախադեպ իրավիճակ է ՌԴ-ում,նրանց ակտիվները որոնք երկրում են լրիվ կանցնի պետությանը իսկ մնացած կարողություններով նրանք կվայելեն իրենց շքեղ կյանքը կամ Իսրայելում կամ Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում:
Բոլոր «փախստական» օլիգարխների վերջին հանգրվանը Լոնդոնն է և հիշենք,որ այնտեղ էր նաև իր կյանքի վերջին տարիները անցկացնում Բորիս Բերեզովսկին,ով առաջիններից փախավ Ռուսաստանից:
Նման իրադարձություններից հետո իրոք կարելի է մտածել,որ ՌԴ-ում տեղի կունենան տնետեսական լուրջ վերադասվորումներ և Արևմուտքից անկախ նոր տնտեսության ձևավորում:
Ի դեպ 2015 թ լինելով Յակուտիայում տեղացի գործարար ականատեսի պատմածից լսեցի մի պատմություն թե ոնց էր 1990-ականներին Չուբայիսը ոսկու հանքանյութերը հանում այդտեղից և ընդամենը մեկ շիշ օղու և մի հարյուր դոլարի դիմաց մեկ բեռնատար հանելով այդ հանքանյութը փոխադրում Լոնդոն և այդպես տարիներ շարունակ:Այդ մարդիկ փառք էին տալիս Պուտինին,որ իր իշխանության գալուց հետո այլևս նման բաներ չի եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով