Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հունիսի 8-ին, ժամը 12:33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ս. Ս.) հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:41-ին, մարվել՝ 13:05-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով