Ի՞նչ էր բարբաջում նիկոլը երեկ Ազգային Ժողովում և ու՞մ էին ուղղված իր խոսքերը. Արա Վարդանյան

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ  Արա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ի՞նչ էր բարբաջում նիկոլը երեկ Ազգային Ժողովում և ու՞մ էին ուղղված իր խոսքերը.

Անցած շաբաթը կարելի է կոչել ՀԱՊԿ-ի շաբաթ Հայաստանում։ Շաբաթվա ընթացքում Հայաստան ժամանեցին բազմաթիվ հյուրեր, որոնց թվում էր նաև ՌԴ արտաքին գործերի նախարը։

Ակնհայտ էր, որ հոգով-սրտով արևմտամետ նիկոլը լուրջ դիսկոնֆորտի մեջ էր։ Ավելին, իր տերերին դուր գալու համար, նա կազմակերպեց տերորիստական խմբակի հակա-Պուտինյան հավաքը ՌԴ դեսպանատան դիմաց, իսկ երեկոյան Հ1-ի Պետրոսի հյուրն էր նաիրի հունանյանի վերջին հյուր, նիկոլի սպասարկու, արևմուտքի կոշիկ լիզող արման բաբաջանյանը, ով իր հերթին, հանրայինի եթերում իրականացրեց խայտառակ հակառուսական քարոզ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով, ՀԱՊԿ-ից զզվող նիկոլը, արևմուտքին ցուցադրեց, որ ինքն իրենցն է և որևէ բան դա չի կարող փոխել։

Բայց իր տերերի համար սա կարծես քիչ էր և իրենք հանձնարարեցին վերստին վերահաստատել Արցախը ադրբեջանին փոխանցելու իր նախկինում տված խոստումը, ընդորում անել դա հանրային կերպով։

Ահա հենց սրանով էր պայմանավորված տեղական արտադրության թուրքի երկար ճառը նրա մասին, որ Արցախը պետք է լինի ադրբեջանի կազմում։

Կրկնում եմ նորից դեբիլների համար` Արցախը չի լինի ադրբեջանի կազմում, իսկ այ դուք բոլորով հաստատ կլինեք բանտախցում…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով