Փաշինյանը ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում ու դա իր համար լուծում է.Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Կապիտուլյանտը հայտարարեց, որ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։ Այս մասին գրում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ապրիլի 13-ին կապիտուլյանտը հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը։ Երբ հանրությունը սկսեց դժգոհել և մեղադրել նրան հերթական դավաճանության մեջ, տարբեր աստիճանի նիկոլներ սկսեցին արդարացնել իրենց առաջնորդին՝ ասելով, թե նա ընդամենը միջազգային հանրության պահանջն է ներկայացրել։ Ավելին, ԱԳՆ-ն նորից սկսեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիմա երեկ այդ նույն կապիտուլյանտը հայտարարեց, որ «ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։

Այսինքն, նա ևս մեկ քայլ առաջ գնաց և բաց տեքստով ասաց, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում ու դա իր համար լուծում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչդեռ ժամանակին նա միանգամայն այլ բաներ էր խոստանում հայ ժողովրդին»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով