Հուսով եմ գլխավոր դատախազի մոտ առաջացել են հարցեր, թե Հայաստանի տարածքով անցնող միջպետական ճանապարհը որ պահից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ․ Էդգար Ղազարյան

 

Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և խորհրդակցություն անցկացրել Կապան քաղաքում։ Բնականաբար, նա Երևանից Կապան է մեկնել Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհով և ստիպված է եղել շրջանցել այդ ճանապարհն այն պատճառով, քանզի դրա Գորիս-Կապան հատվածը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, ովքեր չէին թույլատրի ՀՀ գլխավոր դատախազին անցնել այդ ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հուսով եմ գլխավոր դատախազի մոտ առաջացել են հարցեր, թե Հայաստանի տարածքով անցնող միջպետական ճանապարհը որ պահից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչ իրավական ակտով է հաստատվել այդ փաստը, որ պաշտոնատար անձն իրավասություն ուներ կայացներ նման որոշում, որքանով է այն օրինական և այլն։

Եթե գլխավոր դատախազը Կապանում չկայացնի քրեական գործ հարուցելու մասին որոշում, դրանում, որպես մեղադրյալ, չներգրավի Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է համբերատար սպասի իր դեմ հարուցվելիք քրեական գործին, որով ինքը հանդես կգա մեղադրյալի կարգավիճակում` պաշտպանական պարտականությունները չկատարելու, հանցավոր անգործություն ցուցաբերելու համար։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

1 × five =