Գլոբալիզացիայի քոքը կտրվելու է նաև Հայաստանում.Վահան Բաբայան

Գլոբալիզացիայի քոքը կտրվելու է նաև Հայաստանում,Ռուսաստանը Ուկրաինայից հետո լուծելու է մեր տարածաշրջանում կուտակված խնդիրները:Այս մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ   Վահան  Բաբայանը: 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Շուտով ավարտվելու է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիան և գաղտնիք չէ,որ ավարտվելու է Զելենսկու ռեժիմի խայտառակ պարտությամբ:ՌԴ-ն իր վերահսկողությունն է սահմանելու Արևելյան Եվրոպայի մի շարք տարածքների(այդ թվում օդային) վրա:Ռուսաստանը վերականգնվում է որպես կայսրություն և ամբողջ արևմտյան աշխարհին հերթական անգամ ապացուցում է,որ կարող է ապրել և առանց Մակդոնալդս և առանց Կոլա ու Պեպսի:Իր անծայրածիր ռեսուրսներով Ռուսաստանը առաջին անգամ չէ,որ դիմագրավում է ողջ աշխարհի ճնշմանը և հաղթող դուրս գալիս:
Հայաստանը չունի այլընտրանք,յուրաքանչյուր պահի վտանգված է մեր գոյությունը և միակ մեր ճանապարհը դա Ռուսաստանի հետ նոր,ավելի հստակ դաշնակցային հարաբերությունների խորացումն է,թե անվտանգության և ռազմական ,թե տնտեսական առումով:
Ժամանակը գնում է իսկ մենք պետք է ընտրենք ի վերջո մենք ուր ենք գնում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով