Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

 

Հունիսի 17-ին, ժամը 10։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Արգիճի գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները  գետից դուրս են բերել «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․  Հ․ և 2 ուղևոր)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով