Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 17-ին ներկայացրել է Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Արսեն Ղուկասյանին

 

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 17-ին ներկայացրել է Արարատի մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետ Արսեն Ղուկասյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Միջոցառումն անցկացվել է Արարատի մարզպետարանում, ներկա էին փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, վարչության անձնակազմը և մարզպետարանի ներկայացուցիչները:
«Սահմանված մրցութային կարգը հաղթահարելուց և հաղթող ճանաչվելուց հետո ԱԻ նախարար, պարոն Արմեն Փամբուխչյանի հրամանով փոխգնդապետ Արսեն Աշոտի Ղուկասյանը նշանակվել է ՓԾ Արարատի ՄՓՎ պետ: Վստահ եմ, որ պարոն Ղուկասյանն իր աշխատանքով կձևավորի համախմբված կոլեկտիվ, որն իր կազմակերպվածությամբ աչքի կընկնի կատարողականության բարձր մակարդակով»,- նշել է ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը:
Նա նաև նշել է, ոչ նորանշանակ պետին մարզպետարնում ներկայացնելը խորհրդանշական է և դրանով կարևորվում է ԱԻՆ և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը:
Արմեն Գասպարյանը նաև շնորհակալություն է հայտնել Արարատի ՄՓՎ պետի արդեն նախկին պաշտոնակատար Արման Խաչատրյանին:
Իր հերթին վարչության Արսեն Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ղեկավար կազմին վստահության համար՝ նշելով, որ կանի հնարավոր ամեն բան վարչության անունն ու հեղինակությունը բարձր պահելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով