Հրդեհ գնացքի վագոններից մեկի փականի մոտ

Հունիսի 30-ին, ժամը 09։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները իրականացնում են հովացման աշխատանքներ, հրդեհի առաջացման հետագա վտանգը կանխելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով