Հայցադիմում ենք ներկայացրել դատարանին՝ Հայաստանում Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով. փաստաբան

 

Ինչպես ազդարարել էի իմ նախորդ հայտարարություններում և ելույթներում, այսօր ես և փաստաբան Մարգարիտա Գյուլումյանը հայցադիմում ենք ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաեւ նշել է. «Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից:

Հայցադիմումը ունի բոլոր օրինական հիմքերն ու հիմնավորումները, որոնք թույլ են տալիս դատարանին գործելու արագ և ի շահ Հայաստանի Հանրապետության»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով