35-ամյա Օսմանովը դանակահարել է հայազգի վարորդին. վարորդի հարազատները հիվանդանոցում սպանել են Օսմանովին

 

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ որովայնի հատվածում դանակահարված տարեց հայազգի տղամարդու ընտանիքը Վլադիկավկազի հիվանդանոցներից մեկում իրավապահների աչքի առաջ հաշվեհարդար է տեսել կասկածյալի նկատմամբ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

79-ամյա տաքսու վարորդ Սերգեյ Գրիգորյանը տեղ է հասցրել 35-ամյա ուղևոր Մուրադ Օսմանովին, սակայն ուղևորության ընթացքում նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել։ Արդյունքում Օսմանովը դանակով հարվածել է տղամարդու որովայնին։

Տաքսու վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա թոռը, միջանցքում տեսնելով պապիկի վրա հարձակվողին, վազել ու ոստիկանների աչքի առաջ վիրավորել է նրան ոտքից ու մեջքից։ Այնուհետև Գրիգորյանի այլ հարազատ ատրճանակից մի քանի անգամ կրակել է Օսմանովի վրա։

Վերջինս չի փրկվել, նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով