Հայաստանում զորակոչը մեկնարկել է։ Ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։
Այս ամենը զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը .
«Կա մի քանի գործոն, որը կապված չի փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։
Դրանք են՝
1. Ոգի
2. Կամք
3. Գաղափար
4. Կարգապահություն
Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի»։