Հայաստանում զորակոչը մեկնարկել է. ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա. Աբրահամյան

 

Հայաստանում զորակոչը մեկնարկել է։ Ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։
Այս ամենը զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան  Աբրահամյանը  .

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կա մի քանի գործոն, որը կապված չի փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։

Դրանք են՝

1. Ոգի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Կամք

3. Գաղափար

4. Կարգապահություն

Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով