«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են ՔԿՀ-ներ՝ տեսակցելու իրենց պայքարի ընկերներին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր օրվա մեծ մասը պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Աննա Գրիգորյանի հետ անցկացրել ենք Արմավիր ՔԿՀ-ում, տեսակցել պայքարի մեր 24 ընկերներին։ Ներկայացրել ենք «Դիմադրության» շարժման նոր մարտավարությունը, հետագա անելիքները։ Տղաներն ամուր էին, անկոտրում եւ վստահ, որ հաղթելու ենք։
Մեր մյուս գործընկերները՝ Իշխան Սաղաթելյանը եւ Քրիստինե Վարդանյանն այցելել են Արթիկ ՔԿՀ, Սեյրան Օհանյանը եւ Գեղամ Մանուկյանը՝ Վարդաշեն ՔԿՀ։ Տղաների տրամադրությունը կրկին մարտական է եղել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով