Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց.Նաիրա Զոհրաբյան

 

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 35 րոպե 24 վայրկյան ստի օլիմպիական ռեկորդ սահմանեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խոսելով բացառապես իր ուսապարկերի եւ «made in ծիգռովկա» աուդիտորիայի համար, Նիկոլը ջախջախեց ստի բոլոր հնարավոր դեդեկտորերը։

ԱԺ-ում Նիկոլի այսօրվա ելույթը վստահաբար պիտի տեղ գտնի անտի-քաղաքագիտության դասագրքերում, թե ինչպե՞ս ֆռռացնել ու մանիպուլացնել ընտրելու եւ քվեարկելու անթույլատրելի իրավունք ունեցող սեգմենտին՝ Արցախի հանձնումն Ադրբեջանին անհրաժեշտ փաթեթավորմամբ ու գույնզգույն բանտիկներով կազմակերպելու համար։

Եւ այսպես, ընդամենը մի քանի դիտարկում.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե 2016-ին Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին, էդ ինչո՞ւ էր Ալիեւը համառորեն հրաժարվում վերցնել իրեն հանձնված Արցախն ու հայտարարում, թե փակ դռների հետեւում միազգային հանրությունն իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։

Եթե մինչ-նիկոլական էպոխան Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներն ինչի՞ էին ԼՂ կարգավորման հինգ հայտարարություն ընդունում՝ հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրմամբ։ Էլ չեմ խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի 30-ամյա հոբելյանական աշխատանքի մասին։

Եթե մինչ իր հայտնությունը՝ Արցախն արդեն հանձնված էր Ադրբեջանին՝ իր սեփական զրոյական կետից Նիկոլն ի՞նչ էր բանակցում հանձնված Արցախի մասով։

Իսկ իրականում՝ այսօրվա շոու-փարթին կազմակերպվել էր մեկ նախադասության համար, որն էր՝ «Ցանկացած կարգավիճակ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար»։ Որովհետեւ, ինչպես շարունակեց իր հաջորդ նախադասության մեջ «ժողվարչապետը»՝ «Խաղաղության պայմանագիրը երաշխիք չէ, որ խաղաղության օրակարգը հաջողելու է, բայց դրա հակառակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը տանելու է կործանման»։

Իսկ սա «թարգմանաբար» նշանակում է մեկ պարզ համադասական նախադասություն եւ հակահայ միտք՝ «Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում եւ վերջ»։
Ուստի, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ան-Արցախ ու թուրքի ստայանկա Հայաստանում»,- գրել է Զոհրաբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով