Դատախազները հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում եւ ողջագուրվում նախկին իշխանությունների հետ .«Հրապարակ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ֆրանսիայի հրապարակ, կուսակիցների, շարժման մասնակիցների շարքերում նրան դիմավորեց զինվորական դատախազի գործող տեղակալ Վահագն Մուրադյանը։ Պաշտոնյան մոտեցավ եւ ողջունեց Սերժ Սարգսյանին, ապա վերջինիս փեսայի հետ ողջագուրվեց։ Մուրադյանը դատախազության համակարգի հնաբնակներից է, մտերիմ էր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Դատախազության հատուկ կարեւորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, որը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` Արթուր Դավթյանին, իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել եւ նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ):

 

Փաստացի, ընդդիմության առաջնորդները չեն սխալվում՝ ասելով, որ երկրում անիշխանություն է, այնպիսի անիշխանություն, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում եւ ողջագուրվում նախկին իշխանությունների հետ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով