Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է ոստիկանական գորժողությունների պատճառով

 

Կառավարական ամառանոցի մոտ ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես ծխարձակող նռնակներ։ Ոստիկանները բիրտ ուժով քաղաքացիներիներին բերման են ենթարկում, նույնիսկ հարվածներ հասցնում ցուցարարներին։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է։ Նրանց մեջ նաև մեկ ոստիկան կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գետնին բազմաթիվ կոշիկներ կան, որոնք քաշքշուկի ժամանակ դուրս են եկել քաղաքացիների ոտքերից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավելի վաղ մոտ երկու ժամ շրջափակել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը, և իմանալուց հետո, որ վարչապետը շենքում չէ, գնացել էին Կառավարական ամառանոցի մոտ, որտեղ փամփերսներ էին թողել մուտքի մոտ՝ հայտարարելով, որ քանի որ վարչապետը վախենում է իրենցից, դրանք նրան պետք կգան։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով