Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

 

Հունիսի 14-ին, ժամը 09։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում, բախվել են «BMW 325» (վարորդ՝ Ա․ Բ․) և «Mercedes E320» (վարորդ՝ Վ․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները փակել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

four × one =