Այսօր՝ հունիսի 21-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր

 

Արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային փրկարարական վարչության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատը համալրվել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենայով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մարզային փրկարարական վարչության պետ Արսեն Ղուկասյանը, ջոկատի անձնակազմը:
«Պատահական չէ, որ առաջինը Վեդիին է փոխանցվել «Ուրալ-5557»-ը, քանի որ շոգերին զուգահեռ մարզը հրդեհի տեսանկյունից ռիսկային է: Ընտրությունը կապված էր նաև Խոսրովի անտառ պետական արգելոցի անվտանգությունն առավելագույնս ուժեղացնելու հանգամանքով: Հրշեջ-փրկարարական այս ավտոմեքենան նախատեսված է դժվարանցանելի տեղանքներում աշխատանքների իրականացման համար: Այն զգալի կհեշտացնի ՀՓՋ անձնակազմի բեռը»,-նշել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Իր հերթին Վեդիի ՀՓՋ պետ Պարույր Սահակյանը նշել է, որ ջոկատում նման տեխնիկայի կարիք շատ էր զգացվում և շնորհակալություն հայտնել ԱԻՆ ղեկավար կազմին անչափ կարևոր համալրման համար:
Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության համալիր, Մասիսի, Արտաշատի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

twenty − 12 =