Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Աղետի լուսաբանում` բարձրորակ տեղեկատվության միջոցով կյանքեր փրկելու համար» խորագրով սեմինար

 

Մայիսի 31-ից հունիսի 2-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Աղետի լուսաբանում` բարձրորակ տեղեկատվության միջոցով կյանքեր փրկելու համար» խորագրով սեմինար, որն իրականացվել է Ճապոնիայի միջազգային գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի կողմից:
«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում անցկացված եռօրյա վերապատրաստման դասընթացին մասնակցել են ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ և լրագրողներ: Ծրագրի նպատակն է՝ աղետների ռիսկի նվազեցման և ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ կարողությունների բարելավումը:
Ծրագրի շրջանակում փորձագետների աջակցությամբ մշակվել է գործողությունների ստանդարտ ընթացակարգը եւ ճգնաժամային լրատվության ուղեցույցը։ Կարևորելով լրագրողների պատրաստվածությունը տեղեկատվության ապահովման և հանրային իրազեկման գործընթացներում ՝ 2019թ.-ից սկսած իրականացվել է 4 վերապատրաստման դասընթաց, որից մեկը ՝ Ճապոնիայում: Վերապատրաստվել է մոտ 2 տասնյակ լրագրող։
Դասընթացի ավարտին ծրագրի մասնակիցները ստացել են վկայականներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով