Աբովյան քաղաքում ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

 

Հունիսի 4-ին, ժամը 21։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 4 շենքի բակում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանած 3 ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քամուց ծառը կոտրվել և ընկել է բակում կայանած «Mitsubishi Pajero iO» և «Toyota Prius» մակնիշների  ավտոմեքենաների վրա:

Փրկարարները Աբովյան համայնքի կոմունալ տնտեսության բարեկարգման տեղամասի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով