ՃՏՊ Դավթաշեն թաղամասում․ տուժածն հոսպիտալացվել է

 

Հունիսի 4-ին, ժամը 21։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» (վարորդ` Կ. Մ., ծնված 1982 թ․) և «Chevrolet Cruze» (վարորդ՝ Ա․ Ո․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ո․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով