Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ և անմիջական ջանքերով մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ.Աննա  Քարամյան

Աննա  Քարամյանը գրում է.

Սերժ Սարգսյանը բարձր մակարդակի քաղաքական գործիչ է, ով հսկայական ավանդ ունի մեր երկրի գիտական, կրթական, մշակութային, սոցիալական, տնտեսական ոլորտների զարգացման գործում: Լինելով փորձառու պետական և քաղաքական գործիչ՝ անկախության առաջին տարիներից ի վեր ինչպես Արցախում, այնպես և Հայաստանում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, նախանձախնդիր ջանքեր է բերել՝ հանուն մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման և Արցախյան խնդրի կարգավորման: Այսօր էլ չզբաղեցնելով, որևէ բարձր պաշտոն նա շարունակում է իր հարուստ փորձառությունն ու հմտությունները ծառայեցնել՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու առաջընթացի և մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովման: Եվ որքան էլ, որոշ ուժեր փորձեր անեն սև բիծ քաշել նրա անցյալի կամ ներկայի վրա, միևնույնն է՝ չի ստացվելու: Պետք է ուղղակի նշել, որ նա իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ ծառայել և ծառայում է հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին:
Այդուհանդերձ, վստահ եմ, որ նրա առաջնորդությամբ և անմիջական ջանքերով մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով