Վախը Նիկոլի ու իր իշխանության մշտական ուղեկիցն է, նա վախենում է ու չի վստահում սեփական թիմին․ Ագնեսա Խամոյան

 

«Հայաստան» խմբակցության Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վախը Նիկոլի ու իր իշխանության մշտական ուղեկիցն է, Նիկոլը վախենում է տանը, կառավարությունում, փողոցում, հայրական օջախում, հանրային միջոցառմանը, հիմա էլ նույնը տարածում է սեփական թիմի, պատգամավորների ու նախարարների վրա։

Այսօր Աղվան Վարդանյանի հետ շատ հանգիստ, առանց ավելորդ աժիոտաժի, մամուլի ու ավելորդ ուշադրության ցանկացանք մտնել կառավարության 3-րդ մասնաշենք( հիշեցնեմ, որ օրենքը թույլ է տալիս պատգամավորներին անխոչընդոտ մուտք գործել պետական հաստատություններ), եւ ինչ, նախ ականատեսը եղանք նրա, որ բազմաթիվ ոստիկաններ հսկում էին մուտքը, իսկ մի քանի տասնյակը՝ ներսը, շուրջ մեկ տասնյակն էլ «զբաղված էր» մեզանով։

Ծառայություն իրականացնող ամոթխած ոստիկաններն այդպես էլ հիմնավոր բացատրություն չկարողացան բերել, թե ինչու պատգամավոր Աղվան Վարդանյանը չի կարող այցելել օրինակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շենքում աշխատող նախարարներ Գնել Սանոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Նարեկ Մկրտչյանը իրենց մեջ տղամարդկություն փշուր չգտան անգամ իմ հեռախոսազանգերին պատասխանելու, (ի պատիվ Անահիտ Ավանեսյանի, պետք է փաստեմ, որ միակն էր, որ պատասխանեց զանգին, բայց ասաց, թե երկրում չէ)։

Շուրջ մեկ ժամվա «ճշտումներից» հետո Սոցապ նախարարությունից աշխատակազմի ղեկավարը մեզ հետ հանդիպելու համարձակություն էր գտել, Վարդանյանը սակայն հայտարարեց, որ հակաօրինական այս գործողություններից հետո հրաժարվում է այլեւս մտնել նախարարություն։

Նիկոլը, որ հայտարարում էր, թե նախարարության ու կառավարության դռները ժողովրդի դռներն են, հիմա փակել է տվել բոլոր դռները, որովհետեւ վախենում է ու չի վստահում սեփական թիմին, վախն ու անվստահություն վատ ուղեկիցներ են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

one × 3 =