Շատ է շահարկվում հանրահավաքներին և խաղաղ երթերին երեխաների մասնակցության հանգամանքը.Իրավաբան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Շատ է շահարկվում հանրահավաքներին և խաղաղ երթերին երեխաների մասնակցության հանգամանքը:
Այսօր էլ անդրադառնալով Դիմադրության շարժման մասնակից երեխաների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեպքերին՝ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց անչափահասն ի՞նչ գործ ուներ այդտեղ»:
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին
անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն մինչև 14 տարեկան անձինք իրավունք ունեն անգամ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ հավաքներ կազմակերպելու:
Թերևս ոստիկանական համակարգի որոշ ծառայողներ երեխաների՝ հավաքներին մասնակցելու իրավունքի վերաբերյալ տեղեկացված են այն չափ, որ չափ, որ տեղեկացված են սեփական պարտականություններից ու հավաքի ժամանակ իրենց կողմից իրականացվող գործողություններից: Այսինքն՝ անտեղյակ են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով