«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆուտբոլի հայկական առաջնության 1–ին լիգայի չեմպիոն է դարձել «Լեռնային Արցախ» թիմը։ Դա նշանակում է, որ թիմն ավտոմատ կերպով պետք է տեղափոխվի բարձրագույն խումբ, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան թույլ չի տալիս, արտոնագիր չի տրամադրում «Լեռնային Արցախին»։
Կարո՞ղ եք կռահել, թե ինչու է ՀՖՖ–ն մերժում «Լեռնային Արցախ» թիմին։