ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները

Հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են օրենսդրական  կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները:Այս մասին  տեղեկացնում է  ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը;

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են ոչ առևտրային կազմակերպությունների  հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները և եղանակները: Ներկայացվել են նաև վերոնշյալ կազմակերպություններին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են  ներկաների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ՀԿ-ների և հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել մարզային այցերը, ինչն առավել առարկայական ու գործնական կդարձնի այս ձևաչափով  հանդիպումները ։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով