Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 10. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ թե՛ պատերազմի սկզբի, թե՛ ընթացքի ու Հայաստանի համար մեղմ ասած տխուր ավարտի մասին մանրամասնություններ է հայտնել: Տեղեկությունները, սակայն, ոչ միայն տարբերվող, այլ երբեմն հակասող են իրար: Օրինակ՝ մե՛կ ասում է, թե Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն չի եղել, մե՛կ հերքում ինքն իրեն, թե դրա մասին բանավոր են պայմանավորվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպես, 2020-ի դեկտեմբերի 28-ին նա, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին, նշում է. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր պայմանավորվածություն, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում՝ ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը. այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»:

Մեկ տարի անց՝ 2021-ի դեկտեմբերի 8-ին, արդեն խորհրդարանի գլխավոր ամբիոնից Ն. Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, թե սահմանադրական որ նորմի հիման վրա է Հայաստանը բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերում, կիսամուննաթ տոնով հայտարարում էր. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործում, ու, իմիջիայլոց, ասեմ, որ այդ նարատիվը որ կա՝ բանավոր գաղտնի պայմանավորվածությունների, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:

Իրականում դժվար է պատկերացնել այն, որ երկրի թիվ մեկ դեմքը մեկ տարվա տարբերությամբ իրար ուղղակիորեն հակասող ու ինքն իր սուտը բռնող հայտարարություն է անում: Ադրբեջանի՝ իր իսկ բնորոշած «կիրթ» գործընկերոջ հետ բանավոր բանակցելու առումով նա, փաստորեն, հերթական անգամ ստել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

twelve + two =