Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական ամառանոցից տեղափոխվե՞լ է. Pastinfo.am

 

Pastinfo.am-ը գրում  է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանում ներքաղաքական լարվածության ֆոնին համառորեն տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ ներկայումս չի բնակվում կառավարական ամառանոցում։ Այս խոսակցություններն ավելի մեծ շրջանառություն են ստացել հատկապես ամառանոցի անվտանգության մեղմացման համատեքստում։ Նկատենք, որ Ն. Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյուննը վերջին օրերին անգամ համալրվել է ոստիկանական ավտոբուսներով, այսինքն՝ Ն. Փաշինյանը մտահոգված է իր անվտանգությամբ, ունի անհանգստություն, ինչի պայմաններում առավել քան տարօրինակ է ամառանոցի անվտանգության թուլացումը։

Տեղեկությունների համաձայն նրանք տեղափոխվել են, ավելին՝ նշվում է, որ բնակվում են ՊՆ-ի բունկերում, որտեղ թաքնվել էր նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո։

«Փաստինֆո»-ն այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն, հերքում կամ հաստատում ստանալու համար փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից, սակայն վերջինս մեր զանգերը եւ գրավոր ուղարկված հարցադրումներն անպատասխան թողեց։

Հ.Գ «Փաստինֆո»-ն կհրապարակի Կառավարության արձագանքը՝ այդպիսիք լինելու դեպքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

1 × 3 =