Մանուել Մանուկյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է

 

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Րոպեներ առաջ  դատավոր Մարիկյանը Մանուել Մանուկյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, իսկ քննիչի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը ՄԵՐԺԵՑ!!

Հիշեցնեմ, որ խոսքը գնում էր հավաքի մասնակցելու դեպքի մասին. վարույթն իրականացնող մարմինը հավաքին մասնակցելը դիտարկում է որպես խուլիգանություն՝ պատճառաբանելով, որ դրա արդյունքում խախտվում է հավաքին չմասնակցողների իրավունքները»։

Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։ Նույն հոդվածի հատկանիշներով նրան մեղադրանք էր առաջադրել, ներկայացվել կալանքի միջնորդություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով