Կապիտուլյանտների խունտան ընդդիմությանը մեղարդում է փախչելու արտաքին դիվանագիտության խրամատից, ԱԺ նիստերի դահլիճից, և հեռուստաեթերների տաղավարներից.Արմեն Ամիրջանյան

Համաժողովրդական շարժման ակտիվիստ, Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Արմեն Ամիրջանյանը   գրել է. 

Կապիտուլյանտների խունտան ընդդիմությանը մեղարդում է փախչելու արտաքին դիվանագիտության խրամատից, ԱԺ նիստերի դահլիճից, և հեռուստաեթերների տաղավարներից))

Իսկ ինչ է կոչվում ձեր գուռու՝ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ թիկնազորով, ավտոշարասյունով ու անգամ ավտոբուսներով ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժը, եթե ոչ փախուստ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծաքանակ թիկնազորը, թույլատրելիից արագ երթևեկելը Նիկոլի կողմից ի՞նչ է եթե ոչ փախուստ ՀՀ քաղաքացիներից, հայ ժողովրդից։

Երկրորդ ՝ ԱԺ նիստերի դահլիճից ընդդիմությունը չի փախել։ Տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հեռանում ԱԺ դահլիճից՝ ընդդիմադիրների՝ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո, իսկ իրեն սպասարնող ուսապարները անճարությունից ծափահարում էին, փորձելով խլացնել ընդիմության ՝《նիկոլ դավաճան》վանկարկումները։

Ընդդիմադիր պատգամավորները նախկինում էլ երբեք չեն լքել ԱԺ նիստերի դահլիճը, ընդհակառակը, նրանց ՊՊԾ աշխատակիցները Ալեն Սիմոնյանի հրամանով ուժով հեռացրել են ամբիոնից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Աշոտյանն ինքը բազմիցս Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի, սակայն արձագանք չի եղել։

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի հետ բանավիճելուն, ապա արձանագրենք, որ կատարածուների հետ չեն բանավիճում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով