Հոգնել չկա… նահանջի տեղ չկա.Արսեն  Բաբայան

Տևական ժամանակ է ամեն օրը բացվելիս առաջին գործը, որ մտովի անում եմ՝ սուրճ խմելուն զուգահեռ զանգերի սպասելն է:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում   գրում  է «Հայրենիք» կուսակցության  անդամ   Արսեն  Բաբայանը:
Սպասում եմ իմ ընկերների, թիմակիցների զանգերին, որ կասեն՝ նիկոլի իրավապահ մարմինը մտավ մեր տուն խուզարկության, նիկոլը ձերբակալեց մեր ընկերոջը կամ թիմակցին և այդօրինակ ամենատարբեր քաղաքական ճնշումները:
Մենք դրան միշտ պատրաստ ենք, դարձել է մեր պայքարի ամեն օրվա անբաժանելի մասը: Բայց ծիծաղելի են նրանք, ովքեր կարծում են, թե կարող են այդպես մեզ վախեցնել: Մենք կորցնում ենք ամենակարևորը, մեր Հայրենիքն ու Պետությունը: Այս պայմաններում ամենաանկարևորը մեր ազատությունն է ու մեր կյանքը: Այդ ինչո՞վ պիտի մեզ վախեցնեք:
Բարի լույս, սիրելի հայեր… Հանուն մեր Մեծ Հայրենիքի, հանուն մեր պետականության պայքարը շարունակվում է:
Ժամը 08:00-ին հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում:
Հոգնել չկա… նահանջի տեղ չկա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով