Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը.Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր  Վանեցյանը  գրում է

Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսեն Նիկողոսյանի բնակարանը:
Այս ամենը կարող էր շատ ծիծաղելի լիներ, եթե այսքան զավեշտալի չլիներ:
Արսենը պայքարող տեսակ է, Արսենը հայրենասեր է, Արսենը սիրում է իր հայրենիքը և հային:
Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է:
Արսեն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:
հ.գ. նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:
Տղե՛րք պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով