Հետախուզում է հայտարարվել իմքայլական Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ

 

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ: Նա ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:

Շանթ Բագրատյանը մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Այդ օրը անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող, «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և, առանց որևէ պահանջ ներկայացնելու, ծեծի ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում այս դեպքով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով, և հենց այդ գործի շրջանակում է ձերբակալվել պատգամավորի որդին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով