Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է

 

Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվել։Այս մասին գրառում է արել թիվ 1 համասարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը։ Նա գրել է․«Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

18 − 7 =