Եթե շաժումը մարում է, ինչու՞ են օրեցօր ավելանում շարժման կողմնակիցներն ու երթերին աջակցող քաղաքացիները.Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ   Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է

Նիկոլի վախերը շատանում են:
Կեղտոտ տեխնոլոգիաները որպես հակաքարոզչական գործիք կիրառող իշխանությունները ցայտնոտի մեջ են հայտնվել: Իրենց ողջ իշխանական ռեսուրսը դրել են համաժողովրդական շարժումը պառակտելու և պախարակելու վրա: Մի քանի փաստացի հարցեր տրամաբանության ոլորտից:
1. Եթե շարժումը մարում է, ապա ինչու՞ են ոստիկանական ուժերին այդպես տանջում ու ստիպում ցրել ակցիաները:
2. Եթե շաժումը մարում է, ինչու՞ են օրեցօր ավելանում շարժման կողմնակիցներն ու երթերին աջակցող քաղաքացիները:
3. Եթե շարժումը մարում է, ինչու՞ են գիտակից մարդիկ ավելի ու ավելի կարևորում համաժողովրդական պայքարի դերը:
4. Եթե շաժումը մարում է, ինչու՞ են միջազգային լրատվամիջոցները ավելի մեծ ուշարդրություն դարձնում ընդդիմության ակցիաներին: Այսօր միայն ես հարցազրույց եմ տվել չորս օտարերկրյա ԶԼՄ- ների:
5. Եթե շաժումը մարում է, ինչու են Նիկոլը և իր գոյություն չունեցող «իշխանությունը» սարսափած պայքարում նրա դեմ: Ինչու՞ են հույսները դրել միայն ուժային կառույցների վրա:
Մեր երկրի Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ու Բանակը կազմված են հիմնականում գիտակից և հայրենասեր մարդկանցից: Նրանք կռվել ու ծառայել են Հայաստանի ու Արցախի համար, այսօր էլ բարեխղճորեն իրենց գործն են անում: Բայց նաև շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ու Արցախի ապագայի համար սկսված այսօրվա պայքարն ունի իր ազնիվ ու պահանջված նպատակը:
Որքան էլ, որ փորձեն իշխանությունները բախումներ հրահրեն, սադրիչներ ուղարկեն, կամ այլ տիպի կեղտոտ զրպարտություններ տարածեն մամուլում և սոցցանցերում` միևնույն է չեն հաջողելու կոտրել պայքարի ոգին, հավատն ու ազնիվ նպատակները:
Մարդիկ Ֆրանսիայի հրապարակ գալով տեսնում են այլ տրամադրություն և վճռականություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

2 + six =