«Դիմադրություն» շարժման մասնակիցներն ԱԳՆ շենքի մոտ են

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք այստեղ ենք մի նպատակով․ որպեսզի մեր պատգամավորները հանդիպեն նախարարների հետ, հասկանան իրենց դիրքորոշումը մեր հրապարակած սկզբունքների վերաբերյալ։ Այդ մասին ԱԳՆ շենքի դիմաց քիչ առաջ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հիմա նաև անձնական պատասխանատվության ժամանակն է և այս օրերի ընթացքում յուրաքանչյուրի բերանից պետք է լսենք, թե ով ինչ է մտածում։ ԱԳՆ շենքը չենք շրջափակում, մեր նպատակն այսօր դա չէ»,-ասաց Սաղաթելյանը և ակցիայի մասնակիցներին հորդորեց Ոստիկանության ներկայացուցիչների հետ կոնֆլիկտի չբռնվել։

Սաղաթելյանը նաև զգուշացրեց, որ ցուցարարների շարքերում կան սադրիչներ, որոնք իրենց հետ կապ չունեն, ուղղորդվել են այնտեղ իշխանության կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԳՆ շենքի մոտ այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Վահաններով, սաղավարտներով և հատուկ պաշտպանության այլ միջոցներով ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել ԱԳՆ դիմաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով