Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար,. Սաղաթելյան

 

Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար, որն անգամ փոքր անհարմարություն է պատճառել մեր հայրենակիցներից որևէ մեկին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գյուրմրիի դեպքերի առիթով միայն հարկ եմ համարում արձանագրել, որ միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում։ Ի դեպ, չնայած այսօր վաղ առավոտյան Ոստիկանության կազմակերպած դիմակավորված շոուին, միջադեպի մասնակից երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանական բաժանմունքներ, որովետև նրանք հայի արժանապատիվ տեսակն են։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունը կեղծել է պատերազմը, թաքուն է պահել զոհերին, չի վերադարձնում գերիներին, հանձնում է հայրենիքը, սադրանքն ինչ է, որ այս մարդիկ չանեն։ Մենք գիտենք՝ ում դեմ ենք պայքարում, այս ամենը սպասելի և կանխատեսելի է։

Սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր երթերի և հավաքների բոլոր մասնակիցներին՝ դրսևորել զսպվածություն ու մեծահոգություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր շարժման ամենասկզբում մենք պայմանավորվել ենք, որ սա իրական համերաշխություն բերող շարժում է, և որ այս պայքարը մեր բոլոր հայրենակիցների համար է։

Պայքարը շարունակվում է և այն անկասելի է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով