Այլևս ակնհայտ է, որ Արցախն՝ իր մնացյալ տարածքով և այստեղ ապրող ժողովրդով պարտադրված է պայքարել երկու ճակատով….Սենոր Հասրաթյան

 

Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ: Այս մասին գրել է ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այլևս ակնհայտ է, որ Արցախն՝ իր մնացյալ տարածքով և այստեղ ապրող ժողովրդով պարտադրված է պայքարել երկու ճակատով… Այդ ճակատներից մեկն արդեն մեզ հայտնի Ադրբեջանն է, որի դեմ մեր վերջին մարտը տվել ենք Քարագլխի մատույցներում ու դեռ չենք ավարտել:

Իսկ ահա երկրորդ ճակատը, որը մեզանում սկսել էր ձևավորվել դեռևս անցած դարի 90-ականներին և բացահայտ գործող դարձել 2018-ի հայտնի իշխանազավթումից հետո, առավել քան վտանգավոր է..

Վտանգավոր է հատկապես այն առումով, որ ի տարբերություն առաջին ճակատի, այստեղ մենք զրկված ենք ճակատին հարիր պաշտպանական միջոցներ կիրառելու հնարավորությունից… Իսկ դա նշանակում է մի վիճակ, որտեղ եթե անգամ առաջին ճակատում կարողանում ենք դժվարությամբ, բայց դեռևս մնալ կանգուն, ապա երկրորդ ճակատում պարտվելու դեպքում ունենալու ենք այն, ինչին արտաքին թշնամին ձգտում է հասնել իր ճակատում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղից հետևում է, որ Արցախը փրկելու համար արժանապատիվ ՀԱՅԸ պարտադրված է գործել նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ընդունված է գործել ընդհանրապես ճակատում: Սա է հուշում երեկ Բրյուսելում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած բանակցություննրի ընթացքն ու այսօր Երևանի մետրոպոլիտենում Արցախի դրոշի հետ կատարվածը…

Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ…», գրել է Հասրաթյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով