Ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին.Թովմասյան

 

Սույն թվականի մայիսի 16-ից ունենք այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողների կողմից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընդ որում՝ մեքենաների սեփականատերերին Ոստիկանության կողմից չի տրվել այն հիմնավոր պատճառաբանությունը, թե ինչ հիմքով են իրենց տրանսպորտային միջոցները պահվում հատուկ պահպանվող տարածքում։

Ստացվում է՝ Ոստիկանությունն ուղղակի առգրավել է ՀՀ քաղաքացիների գույքը և ոչ վերադարձնում է, ոչ էլ նշում է, թե ինչ հիմքով չի վերադարձնում: Սա ամենաթողություն է…

Արձանագրենք, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը առանց իրավական հիմնավորման՝ խախտում է քաղաքացու մի շարք իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը։ Հետևաբար, Ոստիկանության նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատի ունենալով, որ ներկայացրած հարցի լուծումը ենթակա է ՀՀ Ոստիկանության իրավասությանը, գրություն եմ ուղարկել ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և խնդրել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ ուսումնասիրելու ներկայացված խնդիրը և տրամադրել տեղեկություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․

1. Սույն թվականի մայիսի 16-ից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային քանի՞ միջոց է տարվել հատուկ պահպանվող տարածք և ի՞նչ հիմնավորմամբ։

2. Ոստիկանության կողմից ե՞րբ է նախատեսվում նշված քաղաքացիներին վերադարձնել հատուկ պահպանվող տարածքում գտնվող իրենց տրանսպորտային միջոցները։

Լրացուցիչ կտեղեկացնեմ գործընթացի զարգացումների մասին»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով