Արցախ տալը էլ ուրիշ ո՞նց է լինում.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյանիր  էջում գրում   է.

«Ազգակործան պատուհասը» ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրված սկզբունքը փաստացի փոխարինել է «արցախայության իրավունքներ» անհեթեթ ու ոչինչ չասող եզրույթով։
Արցախ տալը էլ ուրիշ ո՞նց է լինում։
Արցախից հրաժարում նշանակում է հրաժարում Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքերից ու ազգային արժանապատվությունից։
Երրորդ Հանրապետության հարգարժան հիմնադիր այրեր,արդյո՞ք ժամանակը չէ կապիտուլյանտ «ազգակործան պատուհասին» միասնական ուժերով հեռացնել իշխանությունից։
Մի կողմ դրեք կուսակցական ու անձնական տարաձայնությունները։
Սա ամեն ինչ «վարի է տալու» ու ամբողջապես զրոյացնելու է ձեր տասնամյակների արդյունավետ գործունեությունը։
Հետո ուշ է լինելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով