անրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը

 

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը:Այս  մասին տեղեկացնում է  ՀՀ նախագահի  աշխատակազմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին: Այնուհետև, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահների առանձնազրույցը: Նախագահները հատուկ անդրադարձ են կատարել երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Նշվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Արձանագրվել է, որ զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Անդրադարձ է կատարվել նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին:
Երկու նախագահները պայմանավորվել են աջակցել Երևանին և Պոտգորիցային, որոնք համագործակցության համաձայնագիր են ստորագրել դեռևս 1978 թվականին՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում։
Անդրադարձ է կատարվել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ եվրոպական մայրցամաքի խաղաղության, անվտանգության ու կայունության խնդիրներին։
Արձանագրելով երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ երկու երկրների տեսակետների ընդհանրությունը, հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։
Միլո Ջուկանովիչը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել, որ շատ ուրախ է այստեղ գտնվելու համար: Նա վստահություն է հայտնել, որ երկու պետություններն էլ շահագրգռված են և կարող են էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը։
Վահագն Խաչատուրյանի և Միլո Ջուկանովիչի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով